Ալեք Բոլդուինը պատրաստվում է վեցերորդ անգամ հայր դանռալ

18:09   7 սեպտեմբերի, 2019

Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին Ալեք Բոլդուինի ընտանիքում դժբախտություն պատահեց (հոլիվուդյան դերասանի կինը՝ Հիլարին կորցրեց երեխային), թվում էր, որ զույգին ոչինչ չի ստիպի կրկին մտածել ժառանգ ունենալու մասին։ Ավելին, նրանք արդեն չորս երեխա ունեն։ Սակայն երեխաների հանդեպ սերը հաղթեց։ Օրերս, հեռուստահաղաորդավար Քեւին Նիլոնի հայտնի շոուի ժամանակ Բոլդուինը խոստովանել է, որ ընտանիքում շուտով եւս մեկ երեխա կհայտնվի։ Նա վեցերորդ անգամ հայր կդառնա։

Ճիշտ է երեխայի ծնունդը դեռ ընտանիքի պլաններում է։ Սակայն այն, որ նրանք եւս մեկին կունենան Բոլդուինը կասկած չունի։

-Հիլարիի հետ չորս երեխա ունենք։ Սակայն նա եւս մեկ երեխա է ցանկանում։ Եվ մենք անպայման կունենանք հինգերորդին, - հայտարարել է դերասանը։

Քեւինն անմիջապես հետաքրքրվել է․ Հիլարին արդեն հղի՞ է։

-Դեռ ոչ, - պատասխանել է դերասանը։ Հետո մտածել եւ հավելել է․ «Ամեն դեպքում ինձ այդ մասին որեւէ բան հայտնի չէ»։

Ալեքը 26 տարով մեծ է կնոջից, սակայն նրանք շատ լավ հարաբերություններ ունեն։ Ընտանիքում մեծանում է չորս երեխա։ Փոքրին Հիլարին ծննդաբերել է 2018թ․-ի մայիսին։

Աղբյուրը՝ Kp



© NEWS.am STYLE