45։ Քեյթ Մոսը՝ առանց ներքնազգեստի եւ թափանցիկ զգեստով

20:11   7 սեպտեմբերի, 2019

Նյու Յորքում տեղի է ունեցել նորաձեւության The Daily Front Row Fashion Media Awards միջոցառման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման աստղային հյուրերից մեկն էլ դարձել է 45-ամյա Քեյթ Մոսը։

Քեյթը ներկայացել է էլեգանտ, սեւ, երկարափեշ զգեստով, որը կարված է թափանցիկ կտորից, ունի թավշյա նկարներ։ Լայն գոտին ընդգծել է բրիտանացի աստղի գոտկատեղը։ Զգեստի տակից նա ներքնազգեստ չի կրել, այդ իսկ պատճառով անզեն աչքով կարելի է տեսնել նրա մերկացած կուրծքը։

Բրիտանացի գեղեցկուհին լուսանկարիչների առջեւ կերպարանք է ընդունել մոդելային կեցվածքով եւ նրան հատուկ հմայքով։

Օրեր առաջ Սան Տրոպեում հանգստի ընթացքում արված լուսանկարներում թոփ մոդելը երիտասարդ ընկերոջ՝ Նիկոլայ ֆոն Բիսմարկի հետ լողում է ծովում եւ հաճելի ժամանակ անկացնում։ Միայն թե առանց ֆոտոշոփի դժվար է ճանաչել աստղին. նկատելի են մեծացած որովայնը, ծալքերը։

Երկրպագուները ցնցված են ժամանակին նշանավոր մոդելի ոչ իդեալական կազմվածքի պատճառով։

Ընդ որում, հարկավոր է նշել, որ այժմ Քեյթը շատ ավելի լավ տեսք ունի, քան տարիների առաջ. այդ ժամանակ ալկոհոլի, կոկաինի եւ ծխախոտի հանդեպ մոդելի հակումը գրեթե ամբողջությամբ կործանել էր նրա կարիերան։ Այժմ արդեն Քեյթը հաղթահարել է դրանք եւ հոգ է տանում առողջության մասին։

Աղբյուրը՝  GraziaMagazine

Լուսանկարը՝ Legion-Media



© NEWS.am STYLE