17:33 7 սեպտեմբերի, 2019Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանն իր միկրոլբոգի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում Անահիտի եւ Հայկոյի որդին է՝ Արմանը, որը մեքենայում պառկած է գլխիվայր։ Զվարճալի հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը ռուսերեն լեզվով գրել է․ «Սա նորմա՞լ է»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր դեզերի ֆոնին։ Երգչուհին սեւ, երկար զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ, երկարաճիտ կոշիկներ էր կրում եւ պարզ սանրվածք էր ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում երաժիշտ Հայկոյի կինը մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «դեզերի մեջ», «տրամադրություն»։