«Քաղաքի դեմքը շուկան է... Եվ շուկայի մարդիկ...»․ Իննա Խոջամիրյանի նոր հրապարակումը

23:33   7 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային եւ հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է շուկայի ֆոնին, ինչի մասին հիշատակել է կադրին կից արված մեկնաբանությունում։ Նա կրում է ամառային զգեստ, ձեռքին կա մրգերով լի զամբյուղ։ ԻՆնայի կերպարն ամբողջացնում են գլխաշորն ու արեւային ակնոցը։ «Քաղաքի դեմքը շուկան է... Եվ շուկայի մարդիկ... Բթացել ենք սուպերմարկետներով)))))»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մեքենայում։ Իննան մուգ գույնի, հետաքրքիր նախշերով զարդարված հագուստ էր կրում։ Նա մեղմ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։



© NEWS.am STYLE