«Նա Մերի Փոփինսը չէ»․ Մեգանն ու Հարրին կրկին խախտել են թագավորական տան կանոնները

15:12   8 սեպտեմբերի, 2019

38-ամյա Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին կրկին անգամ խախտել են թագավորական օրենքները։ Քմահաճ ընտանիքը հրաժարվել է դայակի ավանդական կոստյումից։

Թագավորական մեկնաբան Օմիդ Սկոբին հայտարարել է, որ երիտասարդ ծնողներն աշխատում են ամեն կերպ արմատավորել սեփական կանոնները։ Այս անգամ նրանք հրաժարվել են 3-ամսեկան Արչիի դայակի համազգեստից։  Սկոբին նշել է, որ արքայազնը դայակին համեմատել է մանկական գրքի հերոսուհու հետ։

«Չեմ ցանկանում, որպեսզի որդուս կողքին համազգեստով կին լինի։ Նա Մերի Փոփինսը չէ։ Թող նորմալ հանգուստ կրի», - Daily Mail.-ի հետ զրույցում Հարրին ցիտել է Օմիդը։



© NEWS.am STYLE