«Երբ շարունակում ես քեզ զգալ Հայրիկիդ փոքրիկ արքայադուստրը....»․ Նազենի Հովհաննիսյանի հմայիչ կերպարը

15:41   8 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում հմայիչ հաղորդավարուհին ներկայացել է ոճային ու շքեղ կերպարում։ Նա կրում է սպիտակ երանգի, խորը դեկոլտեով զգեստ։ Գեղեցիկ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հմայիչ հրապարակմանը կից սիրված հաղորդավարուհին գրել է․ «Երբ շարունակում ես քեզ զգալ Հայրիկիդ փոքրիկ արքայադուստրը.... ՀԱՅՐՍ ինձ էդպես էր դիմում, երբ փոքր էի... ( կարոտ...անսահման ու անբուժելի կարոտ...»։

Ավելի վաղ Նազենին լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր լողափնյա, հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր լողազգեստ, նստած էր ծովափին եւ գիրք էր կարդում։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էրհետեւյալ գրառումը․ «Միևնույն է աշխարհում ամենալավ բանը ծովի մեջ նստած կարդալն է))) Կարդում եմ Пикуль- ի «Нечистая сила» , շատ հետաքրքիր, բայց և դժվար ընթերցվող է, որովհետև ամեն էջում մի ամբողջ դարաշրջանի պատմություն է: Պետք է մարսելով ու հանգամանալի կարդալ: Առհասարակ շատ լուրջ ու հետաքրքիր գրող է....կարդում ես նրան ու հասկանում, որ բոլոր ժողովուրդների մոտ ամեն ինչ նույնն է: Նույն երազանքները, նույն սխալները և նույն սխալ ընտրությունները` հարևաններից մինչև իրենց միապետներ: Հ.Գ. Դու՞ք ինչեր հասցրեցիք կարդալ...»։



© NEWS.am STYLE