90-ականների ոճի երեկույթ․ Կայա Հերբերը կրկնօրինակել է մորը՝ Սինդի Քրոուֆորդին (ֆոտո)

18:18   8 սեպտեմբերի, 2019

Սուպերմոդել Կայա Հերբերը սեպտեմբերի 3-ին նշել է իր 18-ամյակը, սակայն միայն հիմա է ժամանակ գտել նշելու իր ծննդյան օրը, քանզի նա զբաղված էր Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում: Երիտասարդ գեղեցկուհին 90-ականների ոճի երեկույթ է կազմակերպել Նյու Յորքի The Edition հյուրանոցում, որտեղ հրավիրված էին բազմաթիվ հյուրեր:

Կայա Հերբերը միջոցառմանը ներկայացել է համարձակ կերպարում․ Versace ապրանքանիշի շատ բաց զգեստով․ սեւ կաշվե մինի կիսաշրջազգեստ`առջեւի հատվածում խոր բացվածքով, տոպ` կորսետի տեսքով: Նրա ոտքերին բազմաթիվ գոտիներից հյուսված երկարաճիտ կոշիկներ են։

Մոդելի երկրպագուները նկատել են, որ Կայան նույնությամբ կրկնօրինակել է իր հայտնի մոր՝ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի հայտնի կերպարներից մեկը։

Աղբյուրը՝ Cosmo, DailyMail

Լուսանկարները՝ RichardBuxo/SplashNews.com, Ron Gallela Collection via Getty



© NEWS.am STYLE