Ուսը բաց զգեստ, համահունչ աքսեսուարներ․ Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել

18:51   8 սեպտեմբերի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային ու հմայիչ կերպարում։ Կադրում նա կրում է դեղին երանգի, ուսը բաց զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են մոիգ երանգի աքսեսուարները։ Ոճային երգչուհին վառ շպարով է։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա ուսերը բաց, մուգ բալագույն վերնաշապիկ էր կրում, ծաղկավոր կիսաշրջազգեստ։ Կադրին կից ոճային երգչուհին գրել էր․ «Մի Պատուհան եւ Ես...»։



© NEWS.am STYLE