«Մեռնող ճշտի վերջին ասպետները …»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

20:39   8 սեպտեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է մի խումբ տղաների հետ։ Նրանք բոլորը կրում են սեւ հագուստ։ Կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Մեռնող ճշտի վերջին ասպետները․․․»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր որդու հետ։ Հումորիստը կադրում մեջքով էր կանգնած տեսախցիկին։ Ընտանեկան կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Պապայի հակառակ կողմը»։



© NEWS.am STYLE