Ժիզել Բունդխենի դիետան, որը կօգնի արագ վերականգնել կազմվածքը արձակուրդից հետո

23:44   9 սեպտեմբերի, 2019

Նույնիսկ երկու երեխաների ծնունդից հետո Ժիզել Բունդխենի կազմվածքին կարելի է միայն նախանձել. 39-ամյա մոդելի գաղտնիքը պարբերաբար սպորտով զբաղվելն ու ճիշտ սնունդն է, որին նա հետեւում է արդեն մի քանի տարի:  

Cosmo-ի հաղորդմամբ՝ մոդելը սնվում է հավասարակշռված եւ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ, ինչը նրան հնարավորություն է տալիս հիանալի կազմվածք ունենալ եւ քաղցած չմնալ:

Կանոններ, որոնց հետեւում է Բունդխենը.

Օրվա ընթացքում հարկավոր է նվազագույնը երկու լիտր ջուր խմել: Այն արագացնում է նյութափոխանակությունն ու օրգանիզմից դուրս բերում ամենն, ինչ ավելորդ է:

Առհավետ մոռացեք ալկոհոլի մասին: Մոդելի ամուսինը նշում է, որ Ժիզելին երբեք չի տեսել` գինու կամ ավելի թունդ խմիչքի բաժակը ձեռքին:

Երեք ոտքի վրա մի կերեք:

Հրաժարվեք ֆասթֆուդից, յուղոտ, ապխտած եւ աղի մթերքից:

Կարելի է շոկոլադ եւ պաղպաղակ ուտել, սակայն հազվադեպ եւ միայն օրվա առաջին կեսին:

Կայենյան պղպեղն արագացնում է նյութափոխանակությունը, այդ պատճառով (եթե, իհարկե, ալերգիա չունեք դրանից) ձգտեք որքան հնարավոր է հաճախ այն ավելացնել ճաշատեսակներին:

Ձգտեք, որ սննդակարգը որքան հնարավոր է բազմազան լինի: Հետեւեք նաեւ, որ ամեն ինչ պատրաստվի թարմ, բնական մթերքից: Առհասարակ մթերքի նվազագույն ջերմային մշակումը լավագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ ձեզ հետ:

Ձեզ թույլ մի տվեք մարմինը վերածել աղբամանի. սա վերաբերում է նաեւ հղիության շրջանին, երբ կինը պետք է ուշադրությամբ հետեւի սննդակարգին:

Բացի այդ՝ մոդելը նաեւ մթերքի սեւ ցուցակ ունի, որոնց մասին նույնիսկ չի հիշում՝ սպիտակ շաքար, սպիտակ ալյուր, նատրիումի գլյուտամատ, յոդացված աղ, սունկ:

Ժիզելի անձնական խոհարարի եւ ամուսնու՝ Թոմի խոսքով, իրենց սննդակարգի 80 տոկոսը (նրանց ամբողջ ընտանիքն է առողջ սնվում) կազմում  է բանջարեղենը: Եթե մթերքն օրգանական չէ, նրանք այն չեն ուտի: Այս զույգը պաշտում է հացահատիկային մշակաբույսերը՝ շագանակագույն բրինձ, կինոա, կորակաձավար եւ լոբազգիներ: Սննդակարգի մնացած 20 տոկոսը կազմում են անյուղ միսը եւ ձուկը:

Լուսանկարները՝ Harper’s Bazaar, Vogue, Elle, Instagram, Getty Images, Rex/Shutterstock



© NEWS.am STYLE