«Ոսկե առյուծը» հասավ «Ջոքեր» ֆիլմին․ հայտնի են Վենետիկի 76-րդ կինոփառատոնի հաղթողները

21:23   8 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 7-ին հայտարարվել են Վենետիկի 76-րդ կինոփառատոնի հաղթողները: Այս տարի «Ոսկե առյուծը» բաժին հասավ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմին, որի գլխավոր դերակատարը՝  Խոակին Ֆենիքսն է։ «Արծաթե առյուծի», ժյուրիի գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռոման Պոլանսկիի «Դրեյֆուսի գործը» ֆիլմը:

Լավագույն ռեժիսորի մրցանակին արժանացել է Ռոյ Անդերսոնը «Հավերժության մասին» ֆիլմով:

Լավագույն դերասանի մրցանակը՝ իտալացի Լուկա Մարտինելինն է,  իսկ լավագույն դերասանուհու մրցանակին արժանացել է «Գլորիա Մունդի» ֆիլմում նկարահանված ֆրանսուհի Արիան Ասկարիդը:

Ժյուրիի հատուկ մրցանակը իտալացի ռեժիսոր Ֆրանկո Մարեսկայի «Մաֆիան այն չէ, ինչ ժամանակին էր» կատակերգական վավերագրական ֆիլմինն էր:

 



© NEWS.am STYLE