Սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ․ Հասմիկ Խոջյանը՝ էլեգանտ կերպարում

23:31   8 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ու էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկը կրում է սեւ զոլերով սպիտակ վերնաշապիկ եւ սեւ դասական տաբատ։ Հասմիկը գեղեցիկ շպարով է․ կարմիր շրթունքներ ու ոչ արտահայտիչ աչքեր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում ենսեւ գոտին, կրծքազարդն ու ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մեքենայում։ Դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր խոշոր վզնոցի հետ։ Հասմիկը նուրբ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում նշել էր, որ սիրում է անձրեւոտ եղանակ։ «Սիրո՞ւմ եք այս անձրեւոտ եղանակը։ Ես շա՜տ եմ սիրում»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE