Անելյա Գուբրյանի ժպիտ պարգեւող լուսանկարը

22:33   8 սեպտեմբերի, 2019

Անելյան միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացնում է հմայիչ լուսանկարներ, պատմում է աշխատանքի, առօրյայի ու ժամանացի մասին։

Հմայիչ Անելյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գեղեցիկ ու քնքուշ դիմահարդարմամբ․ թույլ ընդգծված աչքեր, բաց երանգի շրթունքներ։ Նա կրում է խորը դեկոլտեով սեւ վերնաշապիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ը 18-ամյա մոդելի հետ զրուցել էր իր կերպարի, սիրո մեջ համարձակ քայլերի, մոդելինգի եւ դերասանության մասին:

«Երազանքներս ինձ գեղեցկացնում են, դրանց մեծ մասը դառնում են նպատակներ, որոնք կիրագործեմ մոտակա 2-3 տարիների ընթացքում: Բայց ունեմ երազանքներ, որոնք պետք է մնան միայն իմ սրտում, այսինքն՝ անիրական են. դրանք են տարբերում ինձ բոլորից, քանի որ անիրական երազանքները կյանքի հմայքն են…», - ասել էր նա։



© NEWS.am STYLE