Ֆյոդոր Բոնդարչուկը եւ Պաուլինա Անդեեւան գաղտնի ամուսնացել են

10:21   9 սեպտեմբերի, 2019

Գրեթե հինգ տարի միասին ապրելով` ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը եւ դերասանուհի Պաուլինա Անդրեեւան առավելագույնս մոտեցել են ոչ միայն պարզապես զույգ, այլեւ ընտանիք դառնալուն՝ ժամանակակից հասարակության բոլոր օրենքներով ու կանոններով:

Ինչպես հայտնել են բազմաթիվ լրատվամիջոցներ, սիրահարները սեպտեմբերի 17-ին պատրաստվում են նշել ամուսնությունը: Շքեղ երեկույթը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Առայժմ հայտնի չեն վայրն ու ժամը:

Ըստ որոշ տվյալների` նրանք արդեն իսկ հասցրել են գրանցել ամուսնությունը: Ըստ այդ տեղեկությունների` զույգն արարողությանը հրավիրել է մոտ երկու տասնյակ ամենամտերիմ ընկերների եւ հարազատների, իսկ տոնել պատրաստվում է ավելի ուշ:

Ֆյոդոր Բոնդարչուկն իր ապագա կնոջն առաջին անգամ տեսել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, երբ Իգոր Վերնիկը նրան հրավիրել է «№ 13D» ներկայացման նոր տարբերակի պրեմիերային: Նա Պաուլինային բեմում տեսնելու եւս մեկ հնարավորություն է ունեցել Սոչիում, ուր նա խաղում էր Ալեքսանդր Ցեկալոյի «Саранча» նախագծում: 2015թ.-ի հոկտեմբերին էկրաններ բարձրացավ «Մեթոդ» սերիալը, որում գլխավոր դերերը կատարեցին Պաուլինա Անդրեեւան եւ Կոնստանտին Խաբենսկին: Կարճ ժամանակ անց Ֆյոդորը դերասանուհու հետ ծանոթանալու հնարավորություն ունեցավ, եւ նրանց միջեւ սկսեցին հարաբերություններ զարգանալ:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Teleprogramma, Мk.ru



© NEWS.am STYLE