Սոբչակը հղի չէ. Քսենիան հերքել է տեղեկությունները

12:11   9 սեպտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մեկնաբանել է երկրորդ հղիության մասին տեղեկությունները։ Նա հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե ինքը երեխայի է սպասում Կոնստանտին Բոգոմոլովից։

Նրա խոսքով՝ ռեժիսորի հետ ամուսնության տեղեկատվությունը մամուլում հայտնվել է նույն պատճառով, ինչ լուրերն իր հղիության մասին։ Այդ ամենն արվում է հանուն  գովազդի, որին նա չի ցանկանում առնչություն ունենալ։

«Նախ անձնական հրավերի արտահոսք, հիմա արդեն՝ հղիություն... Չեմ ցանկանում աջակցել այս էժանագին հայփին, այդ պատճառով պարզ կասեմ՝ դա ճիշտ չէ»,- հայտնել է Սոբչակը։

Հիշեցնենք՝ Քսենիայի հղիության մասին ենթադրությունները շատացել էին ոճի փոփոխության պատճառով։ Հեռուստահաղորդավարուհին վերջին շրջանում հանրությանը սկսել էր ներկայանալ լայն, որովայնի հատվածը թաքցնող հագուստով։ Իհարկե, կասկածներ կային, որ Քսենիան երեխայի է սպասում Բոգոմոլովից, քանի որ սիրահարները մոտակա ժամանակահատվածում կամուսնանան։ Ըստ որոշ տվյալների՝ հարսանեկան արարողությունը կարժենա 16 մլն ռուբլի։ Իսկ շատ երկրպագուներ վստահ են, որ Քսենիան եւ Կոսնստանտինը դուստր կունենան։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE