Մարինկա Խաչատրյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհու 22-ամյակին (վիդեո)

23:51   8 սեպտեմբերի, 2019

Երեւանի ժամանցային վայրերից մեկում դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այսօր տոնում է իր 22-ամյակը։ Դերասանուհին դեռեւս կեսգիշերից մի շարք անակնկալներ եւ շնորհավորանքներ է ստացել եւ շարունակում է ստանալ։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ օրը սկսել է բարձր տրամադրությամբ։ Երեկոյան խնջույքին էլ արդեն ընկերների եւ հարազատների հետ նշել է տարեդարձը։

Մարինկայի համար երեկոն իսկապես, որ նշանակալից էր, քանի որ իր սիրելին հենց խնջույքի ընթացքում անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել։

Ավելին կարող եք դիտել մեր պատրաստած տեսանյութում։



© NEWS.am STYLE