Լեդի Գագան հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին

17:45   12 հուլիսի, 2013

Երգչուհի Լեդի Գագան հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին:

Ըստ The Telegraph-ի, այն վաճառքի է հանվելու նոյեմբերի 11-ին, սակայն երգչուհու երկրպագուներն արդեն կարող են նախնական պատվեր կատարել:

 

«ArtPop»-ը կդառնա Գագայի երրորդ ալբոմը: «The Fame» անվանումով առաջին սկավառակը թողարկվել է 2008 թվականի օգոստոսին: Այն բազմաթիվ երկրներում գլխավորել է հիթերի ցուցակը: Իսկ երկրորդ՝ «Born This Way» ալբոմը վաճառքի է հանվել 2011 թվականի մայիսին:

Նոր ալբոմի առաջին երգը համացանցում կլինի օգոստոսի 19-ին:

Ալբոմին զուգահեռ, երգչուհին նախատեսում է թողարկել բջջային հեռախոսների համար հատուկ ծրագիր՝ «նախագծման տեսա-ձայնային համակարգ, որում միավորվելու են երաժշտությունը, արվեստը, նորաձեւությունը եւ տեխնոլոգիաները»:

 

Հիշեցնենք, որ 27-ամյա երգչուհին որոշել էր 30 աստիճան շոգից փրկվել՝ փողոց դուրս գալով կարճ կիսաշրջազգեստով եւ կրծկալով: Գագան անցորդներին ցնցել էր նաեւ հսկայական կոշիկներով, որոնք ավտոմեքենա նստելուց հետո ցուցադրել էր՝ պատուհանից դուրս հանելով ոտքերը:



© NEWS.am STYLE