Հմայիչ. Էվա Խաչատրյանը՝ վառ շպարով

10:52   9 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին հետաքրքիր շապիկ է կրում եւ նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր։ Հմայիչ Էվան արտահայտիչ շպար է ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ «Բարի գիշեր»,- այս գրությունն է առկա լուսանկարի վրա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին դասական կերպարում էր: Նա լայն փողքերով տաբատ էր կրում, որը համադրել էր խորը լանջաբացվածքով կոստյումի հետ: Կերպարն ամբողջացրել էին դասական պայուսակը, շքեղ սանրվածքն ու արտահայտիչ շպարը:

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy

 



© NEWS.am STYLE