Գանգուրներ, ոճային հագուստ. Մարգարիտա Պոզոյանի ոճային կերպարը

11:42   9 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ, կապույտ հագուստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Որպես աքսեսուարներ՝ նա նուրբ վզնոցներ է ընտրել եւ խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել են գանգուրներն ու արտահայտիչ շպարը։ Երկրպագուները գնահատել են լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով երգչուհու հասցեին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պոզոյանը լուսանկարներ էր տեղադրել Սեւանա լճից։ Երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, կրում էր ջինսե տաբատ եւ սեւ կաշվե բաճկոն։ «Ի՞նչը կարող է ավելի լավը լինել, քան տաք, արեւոտ առավոտը։ Միայն տաք, արեւոտ առավոտը Հայաստանում՝ Սեւանում։ Բոլորին խաղաղություն ու բարություն»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE