Սկանդալ. H&M-ը բռնության զոհերի պատկերող գովազդ է թողարկել

13:58   9 սեպտեմբերի, 2019

«Buro 24/7 Ղազախստան»-ի եւ H&M հագուստի ապրանքանիշի նոր ֆոտոշարքը վրդովմունք է առաջացրել օգտատերերի շրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Instagram-յան @buro.kazakhstan էջում եւ հրատարակության կայքում։

Ղազախ լուսանկարիչները որոշել են գովազդային ֆոտոշարքում հիշել նախորդ դարի 70-ականների Ամերիկան եւ մոդելներին պատկերել որպես բռնության զոհեր։ Կադրերում, որոնք ավելի շատ նման քրեեկան քրոնիկոնի լուսանկարների, ցուցադրված են նոր կոշիկները, տաբատներն ու շրջազգեստները։

Որոշ լուսանկարներում պատկերված են սպանությունների զոհեր եւ նրանց շուրջ աշխատող ոստիկան փորձագետներ։ Հայտնի չէ՝ ինչ արձագանքի հույս են ունեցել մարկետոլոգները, սակայն գովազդը բացասական արձագանք եւ բազմաթիվ զայրալից մեկնաբանություններ է առաջացրել ցանցում։

«Buro Ղազախստանը ինձ հաճախ ավելի է դուր գալիս, քան ռուսական տարբերակը, սակայն այս ֆոտոշարքը շատ տհաճ է։ Միթե H&M-ում հավանության են արժանացրել», «Այս ինչ սարսափ է», «Կանանց նկատմամբ բռնության քարո՞զ։ Որքան «լավ է»», «Իսկ մանկական հավաքածուի գովազդի համար կարելի է վերցնել պեդոֆիլիայի թեման...»,- մեկնաբանություններում գրել են զայրացած օգտատերերը։



© NEWS.am STYLE