Շքեղ. Սոնա Ռուբենյանի երեկոյան կերպարը

13:15   9 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում երգչուհին երեկոյան զգեստ է կրում, որը զարդարված է գեղեցիկ նախշերով։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ակնհայտորեն դուր է եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Արցախում։ Սոնան ոճային կերպարում էր. նա երկար զգեստ  էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին ոճային ակնոցն ու պայուսակը։ Երգչուհին ցածրակրունկ կոշիկներ էր կրում, իսկ մեկնաբանությունների հատվածում սրտիկի տեսքով սմայլիկներ էր օգտագործել։



© NEWS.am STYLE