Կերպար նորաձեւ մայրիկների համար. Ջեսիկա Ալբան պատռված ջինսով ու վերնաշապիկով շրջում է որդու հետ

14:16   9 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Ջեսիկա Ալբային Կալիֆոռնիայում նկատել են որդու՝ Հեյսի հետ։ Փոքրիկն ու նրա աստղային մայրիկը մեկնել են գնումների, ապա այգի գնացել։ 38-ամյա Ջեսիկան պարզ եւ ոճային կերպար էր ընտրել։

Նա բաց կապույտ, պատռված ջինս էր կրում, որը համադրել էր զոլավոր վերանաշապիկի հետ։ Converse-ի սպիտակ սպորտային կոշիկներն ամբողջացնում էին կերպարը։ Ավելի ուշ Ջեսիկան կարմիր բլուզ է կրել, որն ընդգծել է նրա արեւայրուքն ու մազերի գեղեցիկ գույնը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Bazaar



© NEWS.am STYLE