Հասմիկ Խոջյանի եւ Մարինկա Խաչատրյանի ջերմ լուսանկարը

17:13   9 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված է Մարինկա Խաչատրյանի հետ։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է Մարինկա Խաչատրյանի 22-ամյակի երեկույթին։ Մարինկան կապույտ, ուսի հատվածում բաց զգեստ է կրել։ Դերասանուհին էլեգանտ կերպարն ամբողջացրել է բաց գույնի բարձրակրունկներով, խոշոր աքսեսուարներով, իսկ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը լայն փողքերով տաբատ է կրել, զոլավոր վերնաշապիկ։

NEWS.am STYLE-ը երեկ հայտնել էր, որ Մարինկա Խաչատրյանը ընկերների եւ հարազատների հետ նշել էր տարեդարձը։ Նրա համար համար երեկոն, իսկապես, նշանակալից էր, քանի որ իր սիրելին հենց խնջույքի ընթացքում անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել։



© NEWS.am STYLE