Թիմաթին եւ Գուֆը պատասխանել են  տեսահոլովակի քննադատությանը, որը ռուսական YouTube-ում դիսլայքերի ռեկորդ է սահմանել

16:59   9 սեպտեմբերի, 2019

Ռեփերներ Թիմաթիի եւ Գուֆի «Москва» տեսահոլովակը լուրջ քննադատության է արժանացել։ Հանդիսատեը կարծում է, որ տեսահոլովակում աստղերը հավանության են արժանացնում ներկայիս իշխանության քաղաքականությունը եւ զայրացել են՝ հիփ-հոփ կատարողներից քննադատության ակնարկ լսելով բողոքողների հասցեին։ Ատելությունն այնքան շատ էր, որ ե՛ւ Թիմուր Յունուսովը, ե՛ւ Ալեքսեյ Դոլմատովը ստիպված են եղել արդարանալ Instagram-ում, սակայն նրանց փաստարկները միայն քննարկման նոր ալիք են առաջացրել։

Ավելի վաղ տեսահոլովակն ավելի քան 800 հազար բացասական գնահատական է ստացել 59 հազար լայքի եւ 2,6 մլն դիտման դեպքում։

Telegram-յան «ЖЮ» ալիքը գրում է, որ հոլովակը դարձել է ամենաշատ բացասական արձագանք ստացածը վիդեոհոսթինգի ռուսական սեգմենտում։ Սոցիալական ցանցերում եւ տեսահոլովակի մեկնաբանություններում հանդիսատեսը ռեփերներին հանդիմանում է նրա համար, որ նրանք իբրեւ «վաճառվել են» իշխանությանը։ Որոշները կարծում են, որ տեսահոլովակը կարող էր պատրաստվել Մոսկվայի ադմինիստարացիայի պատվերով։  

Картинки по запросу guf timati

«Ես չեմ ամաչում, ինձ չեն վճարել, եւ ես չեմ փրկում բիզնես։ Ես մնում եմ իմ դիրորոշոմանը եւ «ոտնամաններս չեմ փոխում» ամբոխի պահանջով… Միտինգների մասին. իսկ դու գիտե՞ս, որ մարդկանց կեսը, որոնք գնում են դրանց, գումար են ստանում»,- Instagram-ում գրել է Թիմաթին։

Գուֆը պատմել է, որ երգն ու տեսահոլովակլը պատրաստվել են երկու օրվա ընթացքում. «Ոչ մի պետական պատվեր, ոչ մի գումար չկա։ Պարզապես դրոն եւ քաղաքին շնորհավորելու ցանկություն»,- Stories բաժնում հայտնել է նա։



© NEWS.am STYLE