«Գահերի խաղ»-ի ստեղծողները նշել են եզրափակիչ եթերաշրջանի ամենասիրելի տեսարանը

17:41   9 սեպտեմբերի, 2019

«Գահերի խաղը» կուլտային սերիալի եզրափակիչ եթերաշրջանն ավարտվել է այս տարվա մայիս ամսին, սակայն նկարահանող խումբն ու դերասանները մինչ այժմ հիշում են աշխատանքի կարեւորագույն պահերը։ Պրոդյուսերներ Դեւիդ Բենիոֆը եւ Դ. Բ. Ուայսը նշել են տեսարանը, որն ամենաշատն են սիրել։ Նրանք ամենասիրելին են անվանել «Յոթ թագավորության ասպետը» սերիայում Բիրեննա Տարտի ձեռնադրումը։

«Բրիեննան միշտ մեր ամենասիրելի կերպարներից մեկն է եղել։ Ջեյմի Լանիստերի կողմից նրան ասպետի կոչում տալը պարզապես հիասքանչ էր։ Իսկ ինչպիսին է Գվենդոլին Քրիստիի դեմքը։ Ես այդ տեսարանը նայել եմ, հավանաբար, 400 անգամ, եւ այն ինձ ոչ մի անգամ անտարբեր չի թողել։ Ես նույնիսկ մի փոքր արտասվել եմ, այնպես որ ես սիրում եմ այդ տեսարանը»,- խոստովանել է Բենիոֆը։

Այդ տեսարանի հեղինակները սցենարիստ Բրայան Կոգմանն են եւ ռեժիսոր Դեւիդ Նաթերը։ Բրայանը նշել է, որ ցանկացել է խիզախ Բրիեննային արժանին մատուցել։ «Մենք ցանկանում էինք զարմացնել հանրությանը։ Դա ոչ հանդիսավոր արարողություն էր ժայռին, եւ նույնիսկ հերոսներն այդ սրահում ամեն ինչ կատակ են համարել։ Սակայն նրանք արագ հասկացան, որ ամեն ինչ լուրջ է, որ տեղի էր ունենում մոնումենտալ պահ, որը մղձավանջի շրջանում լի է նրբագեղությամբ։ Սերիայի անվանումը հեռուստադիտողին մտովի տանում է թե Բրիեննայի, թե Ջեյմիի ուղղությամբ»,- հավելել է Կոգմանը։

Գվենդոլին Քրիտսիի կերպարը մարմնավորող դերասանուհին եւս այդ տեսարանը լավագույններից մեկն է համարում։

Լուսանկարները՝ Variety



© NEWS.am STYLE