«Գեղեցկուհի». Արփի Գաբրիելյանը՝ մեղմ կերպարում

19:13   9 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Արփին պարզ սանրվածքով է, նա գրեթե շպարված չէ։ Դերասանուհին պատկերված է վարդի փնջի հետ։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոխայոսություններ են գրել։ «Գեղեցկուհի»,- նշել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին ներկայացրել էր իր ամառային կերպարը։ Դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ, ինչպես նաեւ սպիտակ երանգի վերնազգեստ։ Ամառային կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Արփին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE