«Անձրեւներին պետք է մի քիչ արեւոտ լինել...». Նազենի Հովհաննիսյան

22:49   9 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ  կրում, որը համադրել է սպիտակ բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ պայուսակ, խոշոր եւ վառ ականջօղեր եւ գլխազարդ։ «Անձրեւներին պետք է մի քիչ արեւոտ լինել...»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նազենին սպիտակ, խորը դեկոլտեով զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հմայիչ հրապարակմանը կից սիրված հաղորդավարուհին գրել էր․ «Երբ շարունակում ես քեզ զգալ Հայրիկիդ փոքրիկ արքայադուստրը.... ՀԱՅՐՍ ինձ էդպես էր դիմում, երբ փոքր էի... ( կարոտ...անսահման ու անբուժելի կարոտ...»։



© NEWS.am STYLE