Միշտ ոճային. Արմինկայի լուսանկարները՝ Կատալինա կղզուց

21:41   9 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Կատալինա կղզում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում միշտ ոճային կերպարներով հանդես եկող երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա բաց գույնի բլուզ է կրում եւ ջինսե վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են մեղմ շպարն ու արեւային ակնոցը։ Մեկնաբանությունների հատվածում Արմինակն միայն սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացրել էր ամառային կերպարում։ Արմինկան դեղին գույնի ամառային վերնաշապիկ, սպիտակ տաբատ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Ինձ թվում է՝ ես 60 տարեկանում էլ եմ Միկի Մաուսով շապիկ հագնելու»։



© NEWS.am STYLE