«Դոմ 2»-ի աստղեր Սաշան եւ Իոսիֆ Օգանեսյանը որոշել են ամուսնալուծվել

20:32   9 սեպտեմբերի, 2019

«Դոմ 2»-ի մասնակիցներ Սաշա Չերնոն եւ Իոսիֆ Օգնեսյանը երբեք օրինակելի զույգ չեն եղել։ Անկախ մշտական կոնֆլիկտներից՝ սիրահարները նախորդ տարվա դեկտեմբերին օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Սակայն ամուսնությունը միայն վատացրել է իրավիճակը։ Սաշան դժգոհ էր, որ Իոսիֆը ոչինչ չի անում ընտանիքի համար, մասնավորապես իրենց ամբողջությամբ ֆինանսապես չի ապահովում։ Այդպես էլ փոխզիջման չգալով՝ ամուսինները բաժանվելու որոշում են կայացրել։

Картинки по запросу Саша и Иосиф Оганесян

«Ես ամբողջ կյանքում պարզապես երազել եմ ամուսնանալ լավ տղայի հետ, որ նա սիրի ինձ, գնահատի, հարգի եւ ձեռքերի վրա տանի։ Որ չլինեն այդ ցնցումները, այլ սովորական հանգստութուն լինի նրա կողմից։ Կայունություն։ Ես միշտ երազել եմ լավ, ամուր ըտանիքի մասին... Համատեղ, կշռադատված որոշում ենք կայացրել, որ գնում ենք քաղաքացիական կացության ակտերի գրասենյակ՝ ամուսնալուծության համար դիմելու նպատակով։ Ցավոք»,- ասել է Սաշան։

Картинки по запросу Саша и Иосиф Оганесян

Իոսիֆը կնոջը շնորհակալություն է հայտնել հնարավորության եւ «հույզերի ամբողջ սպեկտրի» համար։ Նա ընդգծել է. որքան էլ բարդ լիներ իրենց շփումը, ինքն իրական զգացմունքներ է ունեցել։ Այժմ Օգանեսյանը գիտի՝ ինչ է սերը, եւ ինչ է նշանակում կորցնել այն։ «Ես արել եմ ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում էր։ Երեւում է՝ մենք, իսկապես, շատ տարբեր ենք»,- հավելել է Իոսիֆը։



© NEWS.am STYLE