Կենդանակերպի նշաններ, որոնք էներգետիկ վամպիր են

21:12   14 սեպտեմբերի, 2019

ԽՈՅ

Դուք, հավանաբար, չէիք սպասում, որ Խոյն այս ցանկում կլինի: Ամեն դեպքում՝ նա իսկապես կարողանում է փչացնել ցանկացած ուրախություն, եթե անձամբ ինչ-որ բանից առանձնապես բավարարված չէ կամ անտրամադիր է: Նույն ուժով, որով Խոյը բոլորին ապացուցում է, որ ամենախելացին ու համարձակն է, նա կարող է բարոյապես կոխկրտել՝ ում պատահի, եթե պարզապես տրամադրություն չունի: Աստված չանի՝ ինչ-որ մեկն այդ պահին նրա ձեռքի տակ ընկնի: Այնպես որ, եթե մազոխիստ չեք, Խոյից հեռու մնացեք, երբ նա անտրամադիր է:

ԽԵՑԳԵՏԻՆ

Նվնվալու արվեստում ոչ ոք չի կարող գերազանցել Խեցգետնին: Խեցգետինը քմահաճության եւ գրգռվածության մարմնացում է, եւ եթե նա նման տրամադրության մեջ է, ուրեմն երկար կտեւի: Ինչ էլ անեք, չեք կարողանա բարձրացնել նրա տրամադրությունը: Կենդանակերպի այս նշանը չի կարող վերահսկել սեփական էմոցիաները: Երբ Խեցգետինը խորը դեպրեսիայի մեջ է, նրան շրջապատող մարդիկ սկսում են անհարմարություն, հուսահատություն եւ նույնիսկ չգիտակցված վախ զգալ:

ԱՌՅՈՒԾ

Առյուծի ամբարտավանությունը երբեմն մարդկանց կարող է հանել հավասարակշռությունից: Դժվար է վիճել կամ նույնիսկ խոսել այս նշանի հետ, եթե նա վստահ է, որ ոչ միայն ճիշտ է ամեն ինչում, այլեւ հեղինակավոր: Երբ Առյուծը չի ստանում ցանկալին, կատաղության է հասնում: Երբ Առյուծը նեղանում է կամ վատ տրամադրության մեջ ընկնում, նրանից հեռու փախչելու ցանկություն կունենաք: Բայց նա թույլ չի տա դա անել, քանի որ նրան հանրություն է պետք, որի համար մշտապես պետք է խաղա: Այլ կերպ ասած՝ դուք պետք է դիտեք մեկ դերասանի թատրոնն ու տառապեք, բայց ոչ մի դեպքում չանտեսեք Առյուծին:

ԿՈՒՅՍ

Կույսը երբեմն ատում է իրեն եւ տառապում երկարատեւ տխրությունից ու պարտության զգացողությունից, իսկ դա նրա հետ հաճախ է պատահում: Եթե մյուս էներգետիկ վամպիրները կարող են ժլատ կամ ինքնավստահ լինել, Կույսը պարզապես կրծում է իրեն եւ ուրիշներին: Սեփական անկատարության զգացողությունը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ստիպում է նայել դեպի տիեզերք եւ դառնությամբ հարցնել. «Տիեզերք, ինչո՞ւ: Ինչո՞ւ ստեղծեցիր Կույսերին»: Այս նշանը կարողանում է ցանկացած իրավիճակում համառորեն վատագույնը տեսնել եւ տեսնում է, եթե նույնիսկ խոսքն ինչ-որ շատ լավ բանի մասին է:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE