Հնարավոր չէ աչք կտրել. շքեղ Յանա Կոշկինան` հարսանեկան զգեստով

12:14   10 սեպտեմբերի, 2019

Յանա Կոշկինան ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ եւ ցանկալի աստղերից մեկն է: Չնայած դրան` դերասանուհին դեռեւս ամուսնացած չէ: Հնարավոր է` մեղավոր է վատ նշանը, որը թխահեր գեղեցկուհին արհամարհել է: Հարսանեկան զգեստի հետ կապված բազմաթիվ ժողովրդական նշաններ կան: Այսպես, նշվում է, թե այն չի կարելի վարձել, քանի որ հնարավոր է կրկնել մյուս հարսնացուի ճակատագիրը: Վատ նախանշան է համարվում նաեւ, երբ փեսացուն ապագա կնոջը նախքան հարսանիքը տեսել է զգեստով:

Աստղը լուսանկարում նստած է բազմոցին, էլեգանտ սանրվածքով է: Կերպարն ամբողջացրել է երկար քողը: «Իսկ դուք հավատու՞մ եք նշաններին»,- Instagram-յամ էջում հետեւորդներին հարցրել է Կոշկինան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Яна Кошкина (@yana_koshkina_official)

Երկրպագուներն, իհարկե, սկսել են կիսվել այդ հարցի շուրջ իրենց մտքերով: Սակայն ուշադրության կենտրոնում, անխոս, Յանան էր, որը սպիտակ զգեստով, իսկապես, անկրկնելի տեսք ունի:

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE