Էլեգանտ ու ոճային. Էմմիի լուսանկարները՝ Իտալիայից

10:13   10 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկարներ է հրապարակվել, որոնք արվել են Իտալիայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին շքեղ ու էլեգանտ զգեստով է, որը համադրել է վառ գույնի բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ թեւնոցներ եւ ոճային պայուսակ, ինչպես նաեւ պարզ սանրվածքը։ Մեկնաբանություններում երգչուհին նշել է, որ կրում է Վահան Խաչատրյանի զգեստը։  Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին լուսանկար է տեղադրել նաեւ որդու հետ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարը սեւ-սպիտակ գունավորմամբ էր։ Երիտասարդ մայրիկը շքեղ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, օգտագործել էր «սեւ-սպիտակ լուսանկարչություն» հեշթեգը։ Էմմիի էջը ողողված էր հաճոյախոսություններով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ գնահատելով նրա գեղեցկությունը:



© NEWS.am STYLE