«Реальные пацаны» սերիալից Արմենկան երրորդ փորձից պատգամավոր է դարձել

11:31   10 սեպտեմբերի, 2019

«Реальные пацаны» սերիալում Արմենկայի դերակատար Արմեն Բեժայանը դարձել է Օսայի քաղաքային դումայի պագամավոր։ Նա կարողացել է պատգամավոր դառնալ երրորդ փորձից, հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Բեժանյանն առաջադրվել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կողմից։ Հանձնաժողովում նշել են, որ նախկինում նա արդեն իսկ փորձել է պատգամավոր դառնալ. 2013թ.-ին առաջադրվել է Օսայի քաղաքային դումայի պատգամավորի պաշտոնում, 2016թ.-ին՝ ներկայացուցչական ժողովում։ Սակայն երկու դեպքում էլ Բեժանյանը բավարար քանակով ձայներ չի ստացել։

Картинки по запросу арменка

Արմեն Բեժանյանը Ուրալում հայտնի գործարար է։ Արմենկան նրա միակ դերն է կինոյում։



© NEWS.am STYLE