Իննա Խոջամիրյանը` մեղմ կերպարում

12:41   10 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր հմայիչ կերպարը:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում: Իննան մեղմ դիմահարդարմամբ է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը: Հմայիչ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր շուկայի ֆոնին: Նա ամառային զգեստ էր կրում, իսկ ձեռքին կա մրգերով լի զամբյուղ էր։ Կերպարն ամբողջացնում էին գլխաշորն ու արեւային ակնոցը։ «Քաղաքի դեմքը շուկան է... Եվ շուկայի մարդիկ... Բթացել ենք սուպերմարկետներով»,- լուսանկարը մակագրել էր դերասանուհին։

Գլխավոր լուսանկարը՝ @tyom_akop

 



© NEWS.am STYLE