«Շատ նուրբ ու գեղեցիկ». Աննա Թովմասյանի լուսանկարը

13:39   10 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան բաց գույնի տաբատ է կրում եւ բլուզ։ Կերպարն ամբողջացնում են հետաքրքիր կոշիկները, ինչպես նաեւ նուրբ աքսեսուարները։ Հմայիչ երգչուհին գրեթե դիմահարդարված չէ։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել՝ գնահատելով լուսանկարը։ «Շատ նուրբ, սիրուն Աննա»,- գրել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրում պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Աննան սեւ զգեստ էր կրում, կերպարն ամբողջացրել էին զարդերը։ Հրապարակմանը կից Աննա Թովմասյանը ռուսերեն լեզվով գրել էր․ «Իմ սեր»։ Հետեւորդներն ու երկրպագուները նույնպես անմասն չէին մնացել եւ ջերմ խոսքեր էին հղել զույգին։ «Ամենասիրուն զույգ», «Ամենասիրելիներ, թող ձեր սերը հավերժ լինի», «Գեղեցիկ զույգ», - մեկնաբանություններում գրել էին զույգի երկրպագուները։



© NEWS.am STYLE