Վիրջիլ Աբլոն Off-White-ի ցուցադրությանը չի մասնակցի առողջական խնդիրների պատճառով

16:11   10 սեպտեմբերի, 2019

Վիրջիլ Աբլոն բաց կթողնի իր Off-White ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուի ցուցադրությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին՝ Փարիզում նորաձեւության շաբաթի շրջանակներում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ դա պայմանավորված է նրանով, որ բժիշկները նրա խորհուրդ են տվել երեք ամսով հրաժարվել ճանապարհորդություններից։

«Առաջիկա երեք ամիսների ընթացքում ես կաշխատեմ տանից եւ հանրային միջոցառումների չեմ մասնակցի»,- ամերիկյան Vogue-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է դիզայները։ Նա հավելել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել «նվազեցնել տեմպն» ու արգելել ճանապարհորդել։ Չի հստակեցվում՝ ինչն է սպառնում Աբլոյի առողջությանը։

Աբլոն չեղարկել է նաեւ բոլոր մոտակա հանդիպումներն ու մկջոցառումները, որոնք կապված են Nike-ի եւ IKEA-ի հետ համահործակցության հետ։ Նա ներկա չի լինի նաեւ Forces of Fashion կոնֆերանսին եւ Ատլանտայում իր ցուցահանդեսի բացմանը։ Վիրջիլը հրաժարվել է մեկնաբանել առողջական վիճակը։



© NEWS.am STYLE