HBO-ն հրապարակել է «Եկատերինա Մեծ» սերիալի թրեյլերը

17:16   10 սեպտեմբերի, 2019

HBO ընկերությունը թողարկել է «Եկատերինա Մեծ» մինի սերիալի ամբողջական թրեյլերը, որը պատմում է ռուս կայսրուհու մասին։ Սերիալում գլխավոր դերը կատարում է «Օսկար»-ի մրցանակակիր Հելեն Միրենը։ Բրիտանացի դերասանուհին նաեւ նախագծի համապրոդյուսերն է։

Հեղինակները չորս էպիզոդում մտադիր են ցուցադրել ռուս կայսրուհու կյանքի վերջին տարիները։ Նախագծի ռեժիսորը Ֆիլիպ Մարտինն է։ Նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում, Լատվիայում եւ Լիտվայում։ Ընդհանուր առմամբ կցուցադրվի չորս սերիա։

HBO показал трейлер мини-сериала Catherine the Great

«Ես շատ ոգեւորված եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել էկրանին ցույց տալ կնոջ կերպարը, որը պատմության մեջ հետք է թողել, որին հաջողվել է գրավել, ապա նաեւ օգտագործել մեծ իշխանւթյունը։ Նա նորացրել է քաղաքականության մեջ կանանց վարքի կանոնները եւ այնպիսի հաջողության է հասել, որ նրա անունն օգտագործում են «մեծ» մակդիրով՝ Եկատերինա Մեծ»,- ավելի վաղ դերի մասին ասել է Միրենը։

«Եկատերինա Մեծ»-ի պրեմիերան տեղի կունենա 2019թ.-ի հոկտեմբերի 21-ին։



© NEWS.am STYLE