Էլեգանտ. Քրիստինե Պեպելյանը Կալիֆոռնիայում արված լուսանկար է հրապարակել

16:43   10 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Քրիտսինե Պեպելյանը նոր լուսանար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ մայրիկը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Երգչուհին արտահայտիչ շպարով է եւ գեղեցիկ սանրվածք է ընտրել, իսկ կերպարն ամբողջարել են խոշոր ականջօղերը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Քրիստինեն գրել է. «Ամեն դեպքում սեւ-սպիտակ լուսանկարի մեջ ինչ-որ բան կա, որը կորչում է գույնի դեպքում»։  Երգչուհին նաեւ նշել է, որ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Նյու Յորքում։ Երգչուհու հայացքն ուղղված էր հեռուն։ Քրիստինեն մոխրագույն հագուստ էր կրում եւ պարզ սանրվածք էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Ես սիրում եմ Նյու Յորքը»,- մեկնաբանություններում գրել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE