Թոռան վրա հարձակվելու մեղադրանքներից հետո Բրիթնի Սփիրսի հայրը հրաժարվել է երգչուհու խնամակալությունից

22:11   10 սեպտեմբերի, 2019

Ջեյմի Սփիրսը դստեր խնամակալության իրավունքները հանձնել է երգչուհու վաղեմի օգնական Ջոդի Մոնտգոմերին։ Նման որոշման նա ստիպված է գնացել՝ ելնելով առողջական վիճակից, չնայած կարող է իր ազդեցությունն ունենալ նաեւ երգչուհու երեխաների հետ կապված սկանդալը։

Бритни Спирс с сыновьями Шоном и Джейденом

Վերջերս Բրիթնին բողոքել է նախկին ամուսնուն՝ Քեւին Ֆեդերլայնին, թե հայրը դաժանաբար է վարվել 13-ամյա որդու՝ Շոնի հետ։ Այս առիթով ոստիկանությունը տղամարդուն արգելել է շփում ունենալ թոռների հետ։

Դատական գործերի համաձայն, Ջոդի Մոնտգոմերին իրավունք է ստացել, որով իրավունք ունի շփվել երգչուհուն բուժող բժշկի եւ բժշկական մնացած աշխատակազմի հետ, որոնք կապ ունեն փոփ աստղի հետ։ Բացի այդ, նա կարող է սահմանափակել Բրիթնիի այցելուներին եւ պետք է հետեւի նրա անվտանգությանը։

Джоди Монтгомери

Սակայն աղբյուրները վստահ են, որ Բրիթնի Սփիրսի կյանքում ոչինչ չի փոխվի, քանի որ TMZ-ում նշվում է, որ «Ջեյմին ամեն դեպքում կշարունակի Բրիթնիի մասին վերջին տեղեկությունները ստանալ եւ կհետեւի, որ նա ապահովված լինի իրենից օգուտ քաղել ցանկացողներից»։

Լուսանկարները՝ Instagram/Gettyimages.ru



© NEWS.am STYLE