Արքայազն Ուիլյամն արքայադուստր Դիանա հետ արխիվային հազվագյուտ լուսանկար է հրապարակել

23:17   10 սեպտեմբերի, 2019

Արքայազն Ուիլյամն այսօր Harcombe House կենտրոնում հանդիպել է արտակարգ ծառայությունների աշխատակիցների հետ: Քեմբրիջի դուքսի այցը նվիրված էր ոստիկանության, հրշեջների եւ բժիշկների տոնին, ինչպես նաեւ նոր ծառայության մեկնարկին, որը նվիրված է փրկարար ծառայության աշխատակիցների հոգեբանական առողջությանը։ Այս իրադարձության առթիվ Քենսինգթոնյան պալատի Instagram-յան էջում հայտնվել է արխիվային հազվագյուտ լուսանկար, որն արվել է 1988թ․-ին։

Принцесса Диана с принцами Уильямом и Гарри и их кузенами Зарой и Питером

Լուսանկարում երեւում է, թե ինչպես են Եղիզաբեթ II-ի դեռ պատանի թոռներն իրենց զարմիկների հետ խաղում հրշեջների կայանում։ Ժառանգների զվարճանքին հետեւել է արքայադուստր Դիանան եւ երեխաների համար Սանդրինգեմյան պալատի տարածքում զբոսանք է կազմակերպել, որտեղ տեղակայված է հրշեջների կայանը։

Принц Уильям

«Մեր բարօրության համար մեր հասարակությունը պարտական է տղամարդկանց եւ կանանց, արտակարգ ծառայությունների աշխատակիցներին։ Նրանք անդադար կերպով աշխատում են, պաշտպանում քաղաքացիներին ամենատարբեր իրավիճակներում։ Ամեն տարի սեպտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 9-ին մենքհիշում ենք նրանց եւ հարգանքի տուրք ենք մատուցում նրանց անգին աշխատանքի համար», - ասվում է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ։



Աղբյուրը՝ People

Լուսանկարները՝ Gettyimages.ru/Instagram



© NEWS.am STYLE