Կարճ զգեստ, ոճային բարձրակրունկներ. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

19:13   10 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, որը համադրել է ոճային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են պարզ սանրվածքը եւ վառ շպարը. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Հռիփսիմեն երկար վերնազգեստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ մեղմ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Երիտասարդ մայրիկը նուրբ թեւնոց էր կրում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել նրան։ «Գեղեցկուհի»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE