Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի սիրառատ լուսանկարը

22:33   10 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Նունե Եսանյանը կիսվել է ընտանեկան, ջերմ կադրով։

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով էլեգանտ ու շքեղ կերպարում։ Կադրում հայտնի եւ սիրված երգչուհին ամուսնու՝ դերասան, հաղորդավար Ավո Խալաթյանի հետ է։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Նունե Եսայանը կրում է երեկոյան, շքեղ, ծաղիկներով զգեստ, գեղեցիկ շպարով է։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

«Հավերժ երիտասարդ, կանացի․․․», «Միշտ չքնաղ», «Գեղեցիկ եք, Նունե ջան», «Լավագույն զույգը երբեւէ», - հրապարակմանը կից գրել են հետեւորդները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուսանկարներ էր տեղադրել, որոնցում կրում էր զոլավոր, դասական վերնաշապիկ եւ ճերմակ տաբատ։ Հմայիչ կերպարը համալրել էին զարդերը։



© NEWS.am STYLE