Մեղմ շպար, հմայիչ կերպար․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը

23:33   10 սեպտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար, երգչուհի Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, քնքուշ շպարով է, մեղմ ժպտում է։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրառում չի կատարել։ «Գեղեցկուհի», «Տիկնիկ», - հրապարակմանը կից գրել են Էլենի հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կարմիր զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին ամառային բարձրակրունկները։ «Ում խնդրեցի լուսանկարել, չհավանեցի։ Եվ հանկարծ հանդիպեցի @nickegibyan -ին…»,- լուսանկարը մակագրել էր նա։

 

 

 

 



© NEWS.am STYLE