«Ինձ միշտ շորտ է անհրաժեշտ, որը կձգի ազդրերս ու նստատեղս, քանի որ ես ցելյուլիտ ունեմ». Քիմ Քարդաշյան (ֆոտո, վիդեո)

10:06   11 սեպտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանն Instagram-ում պատմել է կազմվածքը շտկող ներքնազգեստի նկատմամբ իր սիրո եւ այն մասին, որ երկար ժամանակ չի կարողացել համապատասխան մոդել գտնել։ Հենց այդ պատճառով էլ նա թողարկել է ներքնազգեստի սեփական հավաքածուն։

«Ես արդեն 15 տարի չեմ կարողանում տանից դուրս գալ առանց շտկող հագուստի։ Այն օգնում է ընդգծել գոտկատեղը, ձգտել ուրվագծերը։ Բայց նախկինում ես միշտ ստիպված էի լինում այն «հարմարեցնել» ինձ, քանի որ ես տարբեր հագուստներ էի կրում (մի դեպքում այն բաց էր ազդի, մի դեպքում՝ ուսերի հատվածում), եւ ոչ ոք չպետք է տեսներ, թե ինչ է թաքնված հագուստի տակ։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Յուրաքանչյուր անգամ դա իսկական տանջանքի էր վերածվում։ Ավելին, դրանք չէին համապատասխանում իմ մշակի երանգին։ Երբեմն ես նույնիսկ ստիպված էի լինում ներքնազգեստը թրջել թեյի փաթեթներով, որպեսզի այն չափազանց բաց տեսք չունենար»,- հայտնել է Քիմը։

Գեղեցկուհին հետեւորդներին ցույց է տվել մարմնի խնդրահարույց հատվածները։ «Ինձ միշտ շորտ է հարկավոր, որը կձգի ազդրերն ու նստատեղը, քանի որ ես ցելյուլիտ ունեմ։ Առտհասարակ ես նախընտրում եմ ձգող կոմբինեզոն կրել, որը տոնուսի մեջ է պահում ամբողջ մարմինը։ Ի դեպ, երբ ես Ստիտակ տուն էի այցելել, կոստյումի տակի այդպիսի բոդի էի կրում»,- խոստովանել է աստղը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Harper's Bazaar



© NEWS.am STYLE