Նախկին կինը կախարդել է Եվգենի Պետրոսյանին (վիդեո)

11:31   11 սեպտեմբերի, 2019

73-ամյա Եվգենի Պետրոսյանի տան աշխատողն անսպասելի հայտարարություն է արել։ Օլգան պատմել է, որ հումրիստի տունը մաքրելու ընթացքում ասեղներ է հայտնաբերել, այրված ծղոտով պարկեր եւ վուդու տիկնիկ։

Կինն արդեն երկար տարիներ աշխատում է Պետրոսյանի տանը, սակայն առաջին անգամ է կախարդանքի իրերի հանդիպում։ Դրանք փակցված են եղել դռան կողափայտերին։ Օլգան դրանք հայտնաբերել է, երբ մաքրել է փոշին։ «Դրանք հենց այնպես չես գտնի»,- նշել է աշխատակիցը։

Հասկանալով, որ հայտնաբերվածը բարի նպատակների համար չէ նախատեսված՝ նա շփոթմունքի մեջ է հայտնվել։ «Անհանգստանում էի ինձ համար։ Ես եմ մաքրում եւ ձեռք տալիս ամեն ինչի։ Կարելի՞ է արդյոք դա դեն նետել»,- մտածել է Օլգան։

Տան աշխատակիցն իր ապրումներով կիսվել է հոր հետ։ Նա բացատրել է, որ դրանք «կախարդանքի ատրիբուտներ են»։ Օլգան վստահ է, որ Պետրոսյանի նպատմամբ կախարդանք փորձել է բանեցնել նրա նախկի կինը՝ Ելենա Ստեպանենկոն։ «Ես չէի ցանկանում դեմ առ դեմ հանդիպել Ելենա Գրիգորեւնայի հետ։ Ես վախենում եմ նրանից հետո, ինչ տեսել եմ»,- խոստովանել է նա։ Telegram-յան Mash ալիքը հայտնում է, որ Օլգան այժմ վախենում է գնալ կատակերգուի տուն ու մաքրել այն։

Նախորդ տարվա նոյեմբերին Պետրոսյանը հայտարարել է Ստեպանենկոյից բաժանվելու մասին։ Ապա սկսվել է ունեցվածքը կիսվելու բարդ, նյարդային գործընթացը։ Հայտնի է, որ Ելենան Եվգենիին չէր թողանում սեփական բնակարան։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Telegram-յան Mash ալիք



© NEWS.am STYLE