Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

14:12   14 սեպտեմբերի, 2019

Պետական ծախսերի պաշտոնական տվյալների համաձայն Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնի կինը, երկրի առաջին տիկինը կարող է հավակնել «Ֆրասիայի ամենախնայող առաջին տիկին» տիտղոսին։

Որքան արժե երկրի առաջին տիկինը։ Հարկատուների մեծ մասին այս հարցը զայրացնում է, սակայն միեւնույն ժամանակ, նրանք հետաքրքրությամբ մասնակցում են այս թեմայի քննարկմանը։ Այդուհանդերձ  Բրիջիտ Մակրոնը հպարտանալու առիթ ունի։

Ֆրանսիայի Վերահսկիչ պալատի տվյալների համաձայն տիկին Մակրոնի 2018թ․-ի ծախսերը կազմել են մոտավորապես 280հազար եվրո։ Այս թիվը բուռն քննարկումների աղբյուր է հանդիսացել եւ մտել է ֆրանսիական Twitter-ի անցած շաբաթվա «թոփ թրենդենրի» մեջ։

Ինչպես պարզվել է 280 հազար եվրոյի մեջ մտել է տիկնոջ 4 աշխատակցի աշխատավարձը։

Այդուհանդերձ տվյալ պաշտոնական բյուջե չեն մտել Բրիջիտ Մակրոնի ծախսերը, որոնք կապված են առաջին տիկնոջ դերի հետ․ ներկայացուցչական ծախսեր, տրանսպորտ եւ թիկնազոր։ Հայտնի է նաեւ, որ դիմահարդարն աշխատում է ե՛ւ նախագահի, ե՛ւ առաջին տիկնոջ հետ, ստանում է ամսեկան մոտավորապես 5200 եվրո աշխատավարձ։

Մրեւնույն ժամանակ ֆրանսիական տեսաբանները խոստովանում են, որ տիկին Մակրոնը համարվում է ամենախնայող առաջին տիկիններից մեկը։ Ֆրանսուա Օլանդի ընկերուհու՝ Վալերի Տրիերվեյլերի ծախսերը 2013թ․-ին կազմել են 482 000 եվրո։

Կարլա Բրունին լինելով առաջին տիկին «երկրին արժեցել է» տարեկան 745 000 եվրո, սակայն ռեկորդ սահմանել է Բերնադետ Շիրակը, որի ծախսերը կազմել են մեկ միլիոն եվրո, նշում են ֆրանսիական պարբերականները։

Աղբյուրը՝ Marieclaire



© NEWS.am STYLE