«Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է». Սիրուշոյի խոստովանությունն ու հմայիչ լուսանկարները հարսանեկան զգեստով

12:03   11 սեպտեմբերի, 2019

Այս տարի լրանում է Սիրուշոյի ամուսնության 10 տարին։ Սիրված երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց մեկնաբանություններում հայտնել է, որ հարսանեկան զարդերի հավաքածուն հիմա ներկայացնելը պատահական չէր։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հարսանեկան զգեստով է։ «Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,- հրապարակումը մակագրել է Սիրուշոն ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել:

Մեկնաբանություններին միացել է նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Գեղեցիկ, կիրթ ու հավերժ աղջնակ մեր Սիրուշո։ Երջանիկ լինես միշտ` ընտանիքիդ ու սիրուդ հետ միասին։ Ճաշակդ էլ` հարատեւ»,- գրել է նա։



© NEWS.am STYLE