Կալիֆոռնիայիում քանդել են անօթեւանների համար նախատեսված Քանյե Ուեսթի դիզայներական տները

14:39   11 սեպտեմբերի, 2019

Հիշո՞ւմ եք ռեփեր Քանյե Ուեսթի բարեգործական ծրագիրը, որը պատրաստվում էր Կալիֆոռնիայում ֆուտուրիստական ապաստան կառուցել անտունների համար։ Պարզվում է՝ ոչ բոլորն են հիացած այդ գաղափարով։ Տեղի իշխանությունների եւ հարեւանների միջամտությունից հետո տները քանդել են։

«Ես պատրաստվում եմ պատմության ընթացքում ամենախոշոր կառուցապատողներից մեկը դառնալ։ Ավելին, քան Հովարդ Հյուսը ինքնաթիռաշինության եւ Հեների Ֆորդն՝ ավտոմեքենաների աշխարհում»,- իր ծրագրի մասին ասում էր Ուեսթը։

Քանյեն պատրաստվում էր իրեն պատկանող տարածքում «համակեցություն» ստեղծել, որը կկոտրեր «դասակարգային խոչընդոտները» բնակատեղիների բաշխման հարցում։ Ապաստանները փայտյա գմբեթներ էին հիշեցնում։ Պարզ չէ՝ արդյոք ռեփերն ամբողջությամբ հրաժարվել է իր գաղափարից, թե դրան կվերադառնա այլ ձեւով։

Տարածք են ժամանել շինարարներ ու քանդել Քանյե Ուեսթի տները։ TMZ-ն եւ Fox News-ը պարզել են, որ կառույցի դեմ մի քանի անգամ բողոքել են հարեւանները, որոնք դժգոհ էին մշտական աղմուկից նույնիսկ հանգստյան օրերին։ GQ-ի տվյալներով՝ Կալիֆոռնիայի այդ շրջանում գերակայում են էլիտար բնակարանները. տան միջին արժեքը գնահատվում է մեկ մլն դոլար։

The otherworldly structures were built on land purchased by West and wife Kim Kardashian in 2014.

Լուսանկարները՝ Getty images, TMZ, Reuters



© NEWS.am STYLE