Մայքլ Ջեքսոնի ռանչոյի քանդակները վաճառքի են հանվել. գումարը պատկառելի է

15:13   11 սեպտեմբերի, 2019

1,75 մլն դոլարով վաճառքի են հանվել Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆոռնիայում գտնվող «Նեվերլենդ» ռանչոյի կենդանիների բրոնզե քանդակները, հայտնում է TMZ-ն։

Գործակալներին 2015թ.-ից չի հաջողվում վաճառել տասնյակ կառույցներով հողերը եւ նրանք, հավանաբար, որոշել են փորձել վաճառել վայրի կենդանիների քանդակները ընդհանուր Jungle Gym անվամբ։ Դրանց շարքում կարելի է գտնել կոկորդիլոսի, կրիայի, ընձուղտի, գետաձիու, օրանգուտանի, ջայլամի եւ զեբրի քանդակներ։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ փոփի արքայի մահվանից վեց տարի անց՝ 2015թ.-ին, ռանչոյի համար 100 մլն դոլար էին պահանջում, 2017թ.-ին գինն ընկել է մինչեւ 67 մլն դլար, ինչից հետո Compass  անշարժ գույքի գործակալությունն այն հանել է վաճառքից։ Այս տարվա մարտին կրկին փորձել են վաճառել «Նեվերլենդ»-ը, սակայն արդեն 31 մլն դոլարով։ Այս կտրուկ գնանկումը բացատրվում է Մայքլ Ջեքսոնի հասցեին մանկահասակ երեխաների բռնաբարության վերաբերյալ մեղադրանքների հետ հապված կրկին բռնկված սկանդալով եւ «Լքելով Նեվերլենդ»-ը ֆիլմի թողարկմամբ։

Լուսանկարները՝ TMZ, Getty Images



© NEWS.am STYLE