Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարն ու հետաքրքիր մեջբերումը

17:39   11 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Sories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի վերնաշապիկի հետ։ Հագուստն ընդգծել է Աստղիկի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին կապել է մազերը եւ որպես աքսեսուար՝ արեւային ակնոց կրել։ «Կյանքը 10 տոկոսով այն է, ինչ կատարվում է ձեզ եւ 90 տոկոսով այն՝ ինչպես եք դուք արձագանքում դրան»,- Չարլզ Սվինդոլի խոսքերը մեջբերել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր նավերի ֆոնին։ Նա երկար, զոլավոր զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գեղեցիկ թեւնոցներ, ինչպես նաեւ արեւային ակնոց։ Այս իրն, ի դեպ, կարելի է երգչուհու ոճի անբաժան մասը համարել։ Կադրերն արվել էին «Suerte» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Երկրպագուները գնահատել են երգչուհու կերպարը՝ նրան հաճոյախոսություններ գրելով։ «Շքեղ», «տաղանդավոր աղջիկ»,- գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE